Jump to content

ՀՍՀ/ԿՈՏԱՅՔԻ ՋՐԱՆՑՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՏԱՅՔԻ ՋՐԱՆՑՔ, կառուցվել է 1962-ին: Սկիզբ է առնում Սևան—Հրազդան կասկադի Գյումուշի հիդրոէլեկտրակայանի երրորդ աստիճանի դերիվացիայից (խոտորումից): Երկարությունը 43 կմ է, թողունակությունը՝ 6 մ³/վրկ: Ոռոգիչ ցանցը լրիվ երեսապատված է: Կ. ջ. ապահովում է Աբովյանի շրջանի 8,3 հզ. հա հողատարածության ոռոգումը: Ջրանցքի թուլարկումից հետո Ակունքի աղբյուրների բարձրորակ ջրերը օգտագործվում են Երևան քաղաքի ջրամատակարարման համար: