ՀՍՀ/ԿՈՏԱՅՔ ԳԱՎԱՌ ՄԵԾ ՀԱՅՔ
ԿՈՏԱՅՔ, Կոտեից, գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Ընդգրկում էր այժմյան Աբովյանի ու Հրազդանի շրջանների տարածքի մի մասըևնրանցից մինչև Էջմիածնի ու Արտաշատի շրջանների՝ Հրազդան գետի հովտում ընկած հատվածը: Ենթադրվում է, որ Կ. անունն ունի էթնիկական ծագում, աղերսվում է նույնանուն ցեղանվանը: Գավառի հսարլ. հատվածը լեռնոտ է, իսկ հվ-արմ-ը՝ դաշտային: Վերջինս Կ-ի առավել բերրի մասն է: Լեռնային մասում նշանավոր են Շա-միրամա լեռը՝ Արայի լեռան դիմաց (որոնց անուններն ավանդությունը կապում է Արայի և Շամիրամի հետ), Կովասարը (Ինակ) և Ահմանկան լեռը: Կ-ով հոսում է Հրազդան գետը, որը ձախակողմյան մասում ունի մի քանի վտակ: Դրանցից շատերը գետնի տակ ներծծված ջրերի շնորհիվ այստեղ գարնանը դուրս են ցայտում որպես աղբյուրներ շատ լինելու պատճառով դրանք կոչվել են «40 աղբյուր» {Քառասունանն) Կ-ով է հոսում նաև Գետառը: Հայոց Արշակունիների օրոք Կ. եղել է արքունի կալված: Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու, Կ-ի Արամոնս գյուղը Արշակունյաց շրջանում կաթողիկոսական կալված էր: Հայաստանի 591 թ. բաժանումից հետո Կ. մասնատվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև: Ավան գյուղում հաստատվեց բյուզնդական մասի Հայոց կաթողիկոսության աթոռը: Արաբ մատենագիր Բալազուրին Կ. հիշում է «Կայտա» ձևով (նույն դարից կ. երբեմն հիշվում է նաև որպես նահանգ): VII դ. 2-րդ կեսին գավառը Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի իրավասության տակ էր: Արաբական խալիֆայության տիրապետության շրջանում, VIII—IX դդ., Կ-ում ապաստանել են արաբ զորապետներից հալածված հայ գործիչներ Դավիթ և Արամոնեցի կաթողիկոսը (730-ական թթ.), Վասակ Սյունին (850-ական թթ.) ևն: Հայոց Բագրատունի թագավորները X դ. 2-րդ կեսից գավառը շնորհել են իրենց վասալ Պահլավունիներին: XII դ. վերջերին և XIII դ. 30-ական թթ. Կ. Զաքարյանների գերիշխանության տակ էր: XIII դարից մինչև XV դ. սկիզբը գավառին տիրում են վերջիններիս վասալ Խաղբակյանները: Х III դ. սկզբիս Իվանե Զաքարյանը Կ-ի մի մասը (էլար ևն) շնորհել է Լիպարիտ Օրբելյանին: Մոնղոլական տիրապետության շրջանում՝ 1253-ից Սմբատ Օրքելյանը (Լիպարիտի որդին) Մանգու խանից վերստացավ Կ-ի մի մասին իշխելու իրավունք: Այնուհետև կ-ին տիրում են թուրքմենական կարակոյունլու և ակ-կոյունլու ցեղախմբերը, Սեֆյան Պարսկաստանը, կազմելով Չուխուր Աաադ վիլայեթի (XVIII դ. կեսից՝ Երևանի խանության) վարչական միավորներից մեկը՝ Կրխբուլաղ մահալը: Հիշյալ միավորի կենտրոնը Կ-ում գտնվող Երևան գյուղաքաղաքն էր: Շահ Աբբաս I-ի օրոք Կ-ի մելիք կարգվեց Դավիթ Քանաքեռցրն: Կ. շատ տուժեց 1604-ի բռնագաղթից, հազարավոր ընտանիքներ տարվեցին գերության: XVIII դ. վերջին և XIX դ. 1-ին կեսին Կ-ի որոշ գյուղերի տիրում էին Մելիք-Աղամալյանները 1827-ին Կ. միացվել է Ռուսաստանին: Գավառում հնուց զարգացած էր հացա-բույսերի, պտղատու ծառերի մշակությունը, նաև անասնապահությունը, մեղվաբուծությունը ևն: Կ-ում երկրագործությանը զարկ տալու նպատակով Էջմիածնի Հայոց կաթողիկոսները (երբեմն նաև Երևանի խաները) գավառում կատարել են ջրաշինարարական աշխատանքներ: Կ. առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի և Հայաստանի այլ քաղաքների հետ: Կ-ով էր անցնում նաև Այրարատից Սևանա լճի ավազանով Արցախ տանող ճանապարհը: Կ-ի տարածքում պահպանվել են բազմաթիվ հուշարձաններ, որոնցից նշանավոր են միջնադարյան Զագ գյուղի վանքը (Ձագավանք, VII դ.), որը հայտնի ուխտատեղի էր, և եկեղեցին (XIII դ.), Արամոնսի (այժմ՝ Արամուս) Ծիրանավոր (Ա. Աստվածածին) եկեղեցին (VII դ.), մատուռը՝ մահարձաններով (XIII—XV դդ.), Արզնիի քառաբսիդ եկեղեցին (VI դ.), Ակունքի Պողոս-Պետրոս մենաստանը (XIII դ.), կիկլոպյան տիպի բերդապարիսպներով ամրոցներ (Ակունքում, Գյամրեզում, Պտղնիում և արուր), Գյամրեզի Ս. Հակոբ եկեղեցին, Ս. Աստվածածին մատուռը (XIII դ.), մ.թ.ա. II դ. դամբարան, XV—XVII դդ. գերեզմանոց՝ խաչքարերով, Կոտայքի (էլար) դամբարանները. Կապուտանի երկհարկ եկեղեցին (Կապտավանք՝ կառուցված 1349-ին), բազիլի-կատիպ եկեղեցին (V—VI դդ.), Պտղնիի կաթողիկե եկեղեցին (VI—VII դդ.), Ջրվեժի խաչաձև եկեղեցին (VI—VII դդ.), ճարտարապետական կոթողներ Երևանում, Ավանում (տես Երևան և Ավան), Ողջաբերդի գմբեթավոր եկեղեցին (V դ.), եկեղեցիներ Նուռնուսում (XII—XIII դդ.), Գետամեջում (1316) ևն: Կ-ի Այլաբերս (այժմ՝ Ալալիարս) ավանում կառուցված էր հին եկեղեցի՝ տաշած քարերով, որոնց վրա XIX դ. վերջին պահպանվել էր 901 թվակիր արձանագրություն: Կ-ի միջնադարյան նշանավոր վանքերից էր նաև Կարենիս ավանի եկեղեցին (Կարենավանք), որը հնուց հայտնի էր որպես ուխտատեղի: Տհս նաև Աբովյանի շրջան:
Գրկ. Ալիշան Ղ., Այրարատ, Վնտ.,1890: Հյուբշման Հ., Հին հայոց աեղվոանունները, Վնն., 1907: Հակոբյան Թ. Խ., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968: Վ. Վարդանյան
