Jump to content

ՀՍՀ/ԿՈՏԱՅՔ ՀՍՍՀ ԱԲՈՎՅԱՆԻ ՇՐՋԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՏԱՅՔ (մինչև 1965-ը՝ Ելղովան), գյուղ Հայկական ՍՍՀ Աբովյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս-արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապա հությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, բանջարաբուծությամբ: Ունի գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց: Գյուղը գազիֆիկացված է: Գյուղում պահպանվել են Ավագ Ս. Նշան և Մարիամ Աստվածածին եկեղեցիները: Կ-ի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Բայազետից և Ալջավազից 1830—31-ին: