Jump to content

ՀՍՀ/ԿՈՏՈՐՈՒՔԱՆԵՏԱՅԻՆ ԵՎ ԿՈՏՈՐՈՒՔԱՇԻԹԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԿՈՏՈՐՈՒՔԱՆԵՏԱՅԻՆ ԵՎ ԿՈՏՈՐՈՒՔԱՇԻԹԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ | Հայկական Սովետական Հանրագիտարան • Հատոր 5 (տեսածրված) • 1979

ԿՈՏՈՐՈՒՔԱՆԵՏԱՅԻՆ ԵՎ ԿՈՏՈՐՈՒՔԱՇԻԹԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ, դետալների մակերևույթներն ամրապնդող մշակում: Օգտագործվում է ցիկլով փոփոխվող, ինչպես նաև հարվածային բեռնվածքների պայմաններում աշխատող դետալների բարձրացնելու համար: Կ. և կ. մ. կիրառվում է սև և գունավոր մետաղներից պատրաստված դետալների մշակման դեպքում, աչքի է ընկնում մեծ արտադրողականությամբ ուտնտեսմամբ: Կ. և կ. մ. փոխում է մետաղի արտաքին շերտի ֆիզիկական հատկությունները, մեծացնում ամրությունը, կարծրությունը, ստեղծում լարումների վերաբաշխում են: Կ. և կ. մ. մեծացնում է նաև զսպանների, տուրբինների թիակների, դրոշմոցների երկարակեցությունը:

Ա. Արզումանյան