ՀՍՀ/ԿՈՏՈՒԼԵՅ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՏՈՒԼԵՅ, Կարենյան պետություն, ազգային ինքնավար պետություն Բիրմայական Միության կազմում: Գտնվում է երկրի հվ-արլ. մասում, Սալուին գետի ստորին հոսանքի ավազանում: Տարածությունը՝ 30 հզ. կմ², բնակչությունը՝ 795 հզ. (1969): Գլխավոր քաղաքը՝ Պհաան: Զբաղվում են անագի, Վոլֆրամի, ծարիրի արդյունահանմամբ, տիկ արժեքավոր փայտանյութի մթերմամբ: Մշակում են բրինձ:
