ՀՍՀ/ԿՈՏՏՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՏՏՈՆ (Cotton) Էժենի (1881—1967), ֆրանսիական և կանանց միջազգային դեմոկրատական շարժման գործիչ, գիտնական-ֆիզիկոս: 1904-ից զբաղվել է մանկավարժությամբ և գիտահետազոտական աշխատանքով: 1936—41-ին եղել Սևրի իգական մանկավարժական ինստ-ի (էկոլնորմալ) դիրեկտոր, 1945-ից՝ պատվավոր դիրեկտոր: Գիտական արդյունավետ գործունեության համար 1934-ին արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի: Ֆրանսիայիգերմանական օկուպացիայի տարիներին (1940—44) մասնակցել է Դիմադրությանշարժմանը: 1945-ին ընտրվել է Ֆրանսիայի կանանց միության նախագահ: Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի ստեղծման նախաձեռնողներից էրե հիմնադրման օրվանից (1945-ի դեկտեմբեր)՝ նրա պրեզիդենտը: Արժանացել է «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» լենինյան միջազգային մրցանակի (1951):
