Jump to content

ՀՍՀ/ԿՈՏՐՎԱԾՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՏՐՎԱԾՔ (fractura), ոսկրի անատոմիական ամբողջականության խախտում: Տարբերում են բաց և փակ, լրիվ և ոչ լրիվ (ճեղքվածք), բնածին և ձեռքբերովի Կ-ներ: Վերջինը լինում է վնասվածքայինև ախտաբանական: Ըստ վնասվածքի գծի տարբերում են միջաձիգ, թեք, երկայնակի և պտուտակաձև Կ-ներ: Առաջանում են ոսկրի ճնշվելուց, ծռվելուց, ոլորվելուցկամ մի մասի պոկվելուց: Կ-ի ժամանակ հաճախ վնասված ոսկրի բեկորները տեղաշարժվում են: Երբեմն լինում է նաև քրոնիկական Կ., որը հետևանք է ոսկրի ոչմեծ, բայց երկարատև ծանրաբեռնվածության: Կ-ները հաճախ առաջանում են վեին (բոլոր Կ-ների մոտ կեսը)ևստորին (բոլոր Կ-ների մոտ քառորդը) վերջույթներում, տղամարդկանցը՝ 3—4 անգամ ավելի հաճախ, քան կանանցը: Կի ախտանշաններն են. Կ-ի հատվածում ուժեղ ցավ, ախտաբանական շարժունություն, ձևափոխություն և վերջույթի գործունեության խանգարում: Կ-ի տեղակայումը, բեկորների տեղաշարժի տեսակը և բուժման եղանակի ընտրությունը որոշելու համար անհրաժեշտ է ոենտգենախտորոշում: Կ-ի ժամանակ ոսկրային հյուսվածքի և ոսկրը շրջապատող փալիուկ հյուսվածքների վնասման հետևանքով առաջանում է ներքին կամ արտաքին արյունահոսություն: Խոշոր ոսկրերի բազմակի կամ ծանր բաց Կ-ի դեպքում կարող է զարգանալ շոկ: Բուժումը. առաջին օգնություն՝ ոսկրի բեկորների անշարժացում հատուկ շինաներով կամ ձեռքի տակ եղած միջոցներով, բաց Կ-ի ժամանակ՝ շտապ բժշկ. օգնություն, վերքի ուժեղ արյունահոսության դեպքում՝ արյունահոսությունը դադարեցնող լարան, բեկորների ուղղում և անշարժացում՝ գիպսային կապի և կմախքային ձգման ճանապարհով: Կ-ի բարդացումները, խոշոր անոթների ու նյարդերի վնասում, Կ-ի հատվածում հյուսվածքների թարախակալում, ոսկրի ամբողջականության վերականգնման բացակայություն՝ կեղծ հոդի առաջացմամբ: