ՀՍՀ/ԿՈՐԱԼԱՅԻՆ ԽՈՒԹԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐԱԼԱՅԻՆ ԽՈՒԹԵՐ, վերջրյա կամ ստորջրյա թմբաշարեր՝ արևադարձային ծովերի ծանծաղ մասերում: Գոյանում են առավելապես կորալային գաղութների կրային կմախքներից: Կորալների աճի վերին սահմանը համապատասխանում է ծովի մակարդակին (տեղատվության ժամանակ): Կ. խ. հասնում են մեծ հզորությունների: Երկրաբանական պրոցեսների հետ կապված կան ծովի մակարդակից մինչև 1500 մ բարձրության (Զոնդյան կղզիներ) և ծովի մեջ մինչև 1200 մ խորասուզված հիմքով (Մարշալյան կղզիներ) Կ. խ.: Կ. խ. վտանգավոր արգելքներ են նավագնացության համար:
