ՀՍՀ/ԿՈՐԱԼՅԱՆ ԾՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐԱԼՅԱՆ ԾՈՎ (Coral Sea), կիսափակ ծով խաղաղ օվկիանոսում, Ավստրալիայի, Նոր Գվինեայի և Նոր Կալեդոնիայի միջև: Տոոես նեղուցով միացած է Հնդկական օվկիանոսին: Մակերեսը 4791 հզ. կմ² է, միջին խորությունը՝ 2394 մ (առավելագույնը 9140 մ): Հատակը խիստ կտրտված է: Հոսանքներն առաջացնում են ցիկլոնային շրջապտույտ, որի արմ. ծայրամասերից սկիզբ է առնում Արևելա-Ավստրալիական հոսանքը: Ջրի միջին ջերմաստիճանը հվ-ում օգոստոսին 19°C է, փետրվարին՝ 24°C, հս-ում շուրջ տարին՝ 27 С-28°C, աղիությունը՝ 34,5—35,5 Կան շնաձկներ և թռչող ձկներ: Գլխավոր նավահանգիստներն են Քեռնսը (Ավստրալիա), Պորտ-Մորսբին (Նոր Գվինեա), Նումեան (Նոր Կալեդոնիա): Անունն ստացել է կորալային խութերի ու կղզիների առատությունից:
