Jump to content

ՀՍՀ/ԿՈՐԱՑՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐԱՑՈՒՄ, կռման, տաք և սառը դրոշմման գործողություն, երբ նախապատրաստուկը կամ նրա մասերը կորացվում են: Կ. ասելով հասկանում են նաև պրոֆիլային նյութերից պատրաստված նախապատրաստուկների փականագործական գործողությունը: Ծռող մոմենտի ազդեցության տակ նախապատրաստուկը ձևափոխվում է նրա արտաքին շերտերը ձգվում են, ներքին շերտերը սեղմվում: Կ. իրականացվում է բովդոզերների, հոլովակավոր և ռոտացիոն Կ-ման մեքենաների միջոցով: Լայն տարածում է ստացել ձգմամբ Կ., որը վերացնում է նախապատրաստուկների զսպանակելն ու ալիքավոբվելը: Կ-մամբ պատրաստում են մեքենաների, սարքերի դետալներ: