ՀՍՀ/ԿՈՐԳԱՆՅԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐԳԱՆՅԱՆ Միքայել Ալեքսանդրի 3(16).5.1907, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)—28.5.1974, Ատեփանակերտ, հայ սովետական դերասան: Ադրբ. ՍՍՀ ժող. արտիստ (1960): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Բեմական գործունեությունն սկսել է Բաքվի հայկական թատրոնում (1927-ից): Եղել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվ. թատրոնի հիմնադիրներից (1932), ռեժիսոր, դիրեկտոր: Խաղացել է բազմաբնույթ դերեր, սակայն դերասանական անհատականությունը դրսևորվել է առավելապես հերոսառոմանտի.կական դերակատարումներով: Լավագույն դերերից են՝ Սեյրան, Օթարյան (Շիրվանգադեի «Նամուս», «Պատվի համար»), Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Նեզնամով (Ա. Օսարովս-կու «Անմեղ մեղավորներ»), Գյուլումսարով (Ա. Ալեսկերովի «Ուլդուզ»), Յագո (Շեքսպիրի «Օթելլո»):
Գրկ. Անդրյան Ժ., Միքայել Կորգանյան, Ե.. 1972: Բ. Հովակիմյան
