Jump to content

ՀՍՀ/ԿՈՐԳԱՆՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐԳԱՆՈՎ (Ղորղանյան) Գրիգոր Նի-կոլայի (30.7.1886, Թիֆլիս-20.9.1918), Անդրկովկասի հեղափոխական շարժման գործիչ: Կոմունիստական կուսակցության անդամ 1905-ից: Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետը (1914): Հեղափոխական գործունեությունն սկսել է 1905-ից: Ուսանելու տարիներին գլխավորել է Կովկասյան ուսանողական հայրենակցական ընկերությունը: Հեղափոխական գործունեության համար 1911-ին հեռացվել է համալսարանից: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից հետո եղել է բանակային ինքնավար մարմինների կազմակերպիչներից: Կովկասյան բանակի I համագումարում (1917-ի մայիս) ղեկավարել է բոլշևիկյան ֆրակցիան: Ընտրվել է բանակի ՌՀԿ-ի նախագահ, 1918-ի մարտից՝ Բաքվի հեղափոխական պաշտպանության կոմիտեի անդամ, ապրիլից եղել է Բաքվի կոմունայի ԺԿԽ-ի ռազմական-ծովային գործերի ժողկոմ: Բաքվի վրա գերմանա-թուրքական զորքերի հարձակման ժամանակ գլխավորել է կոմունայի զինված ուժերը: Գնդակահարվել է 1918-ի սեպտ. 20-ին, Բաքվի 26 կոմիսարների հետ՝ Ախչա-Կումայի ավազուտներում:

Գրկ. Шаумян Л.С, Двадцать шесть бакинских комиссаров, М., 1968.