Jump to content

ՀՍՀ/ԿՈՐԴԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐԴԱ (Korda) Ալեքսանդր (Շանդոր) (1893—1956), ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Ազգությամբ՝ հունգար: Ավարտել է Բուդապեշտի թագավորական համալսարանը: Կինոյում աշխատել է 1915-ից: Նկարահանել է շահութաբեր զվարճալի ֆիլմերևմելոդրամներ 1931-ից ապրել է Անգլիայում, 1932-ին կազմակերպել է «Լոնդոն ֆիլմս» բաժնետիրական ֆիրման, որը նպաստել է անգլիական կինոարվեստի բեմադրական կուլտուրայի բարձրացմանը: Կինոնկարներից են՝ «Ռեմբրանդ»ը (1936), «Լեղի Համիլտոն» (1941):