Jump to content

ՀՍՀ/ԿՈՐԴԵԲԱԼԵՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐԴԵԲԱԼԵՏ (ֆրանս. corps de ballet corps— անձնակազմ և ballet— բալետ), օպերաբալետային թատրոնում խմբական ու մասսայական պարեր կատարող պարողների և պարուհիների կոլեկտիվ: Սովետական բալետում մասսայական տեսարանների կարևորումը նպաստել է ներկայացման մեջ Կ-ի դերի ուժեղացմանն ու վերաիմաստավորմանը: