Jump to content

ՀՍՀ/ԿՈՐԵԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐԵԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Արևելյան Ասիայում, Ճապոնական և Դեղին ծովերի միջև: Երկարությունը՝ մոտ 600 կմ, գերակշռող լայնությունը՝ 200 կմ, տարածությունը՝ մոտ 150 հզ. կմ²: Կ. թ-ում են ԿԺԴՀ-ը և Հարավային Կորեան: Ռելիեֆը առավելապես լեռնային է, կլիման՝ բարեխառն, մուսսոնային, հվ-ում՝ մերձարևավադարձային, տեղումները՝ 900—1500 կմ: Տարածված են խառը, լայնատերև և մշտականաչ անտառներ ու թփուտներ: Տես նաև Կորեա հոդվածում: