ՀՍՀ/ԿՈՐԽՄԱԶՅԱՆ
ԿՈՐԽՄԱԶՅԱՆ Մամիկոն Վասիլի 1898, գ. վաչիանի, Ախալքալաքի գավառում (այժմ՝ Վրաց. ՍՍՀ-ում)—1970, Երևան, Անդրկովկասում հեղափոխական շարժման մասնակից: ՍՄԿԿ անդամ 1917-ից: 1918-ին մարտնչել է Բաքվի կոմունայի համար: Այնուհետև գործուղվել է Հայաստան, որտեղ ընդհատակյա բջիջներ է կազմակերպել Ղամարլուում (Արտաշատ), Ուլուխանլուում (Մասիս) և այլուր: 1919—20-ին եղել է Երևանի բոլշևիկյան ընդհատակյա կոմիտեի անդամ: Մասնակցել է Մայիսյան ապստամբությանը: 1920-ի դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի երկաթուղային ճանապարհների կոմիսար: Դաշնակցության փետրվարյան խռովության ժամանակ (1921) կազմակերպել է Երևան կայարանի երկաթուղային շարժակազմի և նախկին «Ազատամարտ» զրահագնացքի էվակուացիան Ղամարլուի ճակատ և կռվել կարմիր պարտիզանների շարքերում: Մինչև կենսաթոշակի անցնելը Կ. միշարք պատասխանատու պաշտոններ է վարել ՀՍՍՀ արհմիութենական, սովետական մարմիններում:
Մ. Հովհաննիսյան
