ՀՍՀ/ԿՈՐՃԱՅՔ
ԿՈՐՃԱՅՔ. Կորճէք, Կորտիճայք (հավանորեն՝ «կորտ», «զորդ» կամ «կորճ», հուն, ցեղանունից), Մեծ Հայքի Վեցեր հանգը (շուրջ 14700 կմ²), Արևել. բուր և Մեծ Զավ գետերի վերին ների շրջանում: Արլ-ից ձգվում I Զագրոսի լեռնաշղթան, արմ-ից՝ գետը: Հվ-ից սահմանակից էր Ադիաբենեին (Ասորեստան), արմ-ից՝ Հայոց Միջագետք, հս-արմ-ից՝ Աղձնիք, հս-ից՝ Մոկս և Վասպուրական, արլ-ից՝ Նոր Շիրական (Պարսկահայք) նահանգներին: Ըստ VII դ. հայկ. «Աշխարհացոյց»ի, Կ. բաղկացած էր 11 գավառից. Կորղու, Կորդրիք Վերին, Միջին և ներքին (տես Տմորիք), Այտրուանք, Այգարք, Մոթողանք, Որսիրանք, Կարթունիք, ձահուկ և Աղբակ փոքր: Աղբյուրներում Կ. հաճախ իր ամենաընդարձակ գավառի՝ Կորդուքի անունով կոչվել է «Կորղվաց աշխարհ»: Արտաշես Ա-ի օրոք (մ. թ. ա. 189—160) հայկ. հողերի վերամիավորումից հետո Կ. մտել է Մեծ Հայքի մեջ, Արշակունիների ժալքանակ եղել Մեծ Հայքի չորս բդեշխություններից կամ սահմանակալ զորաթևերից մեկը, որի բդեշխը, ըստ Ագաթանգեղոսի, կոչվել է «Երկրորդ սահմանակալն Ասորեստանեայց կողմանէն»: Հռոմեական կայսրության և Սասանյան Իրանի միջև Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Կ. անջատվել է՝ դառնալով նրանց միջև կռվախնձոր: V—VI դդ. Սասանյան Իրանը Կ. միացրել է Ադիաբենե-Հեդայաբին և մտցրել Խորավարան քուստակի մեջ: Սակայան այդ վարչաքաղաքական բաժանումը չի խոչընդոտել Կ-ի և կենտրոնական Հայաստանի ազգային միասնությանը, տնտ. և մշակութային սերտ կապերին, մանավանդ որ Կ. կրոնա-եկեղեցական առումով մնում էր Հայոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանության ներքո: Այդ դարերում հայերի կողքին Կ-ում հաստատվել էին զգալի թվով ասորական, հատկապես՝ նեստորական համայնքներ: Արաբ, տիրապետության ժամանակ Կ-ի զգալի մասը մտել է Ջազիրա կուսակալության մեջ: IX դ. Տմորիքի հս. մասը՝ Ալկի կամ Ալկեքար (այժմ՝ էլք) ամրոցով, և Մեծ Զավի հովտի գավառները՝ Սրինգ և Ագարակ ամրոցներով, մտնում են վասպուրականի Արծրունյաց իշխանության (X—XI ղդ.՝ թագավորության) կազմում: Սելջուկյան նվաճումների ժամանակ (XI դ.) Կ-ի հվ. շրջաններում գերիշխող են դառնում քրդական վաչկատուն ցեղերը: Որոշ ուսումնասիրողներ «քուրդ» անվան ծագումը կապում են «Կորճայք» կամ «Կորդուք» անունների հետ: Ուրիշ ուսումնասիրողներ մերժում են այդ ենթադրությունները՝ պատճառաբանելով, որ հասարակական զարգացման համեմատաբար ցածր մակարդակում ապրող վաչկատուն ու խաշնարած քրդերը ցեղակցական որևէ կապ չունեն բարձր քաղաքակրթության հասած, երկրագործ կորճայեցիների կամ կորղվացիների հետ: «Քուրդ» և «Կորդուք» անունների նմանությունը կամ պատահականություն է (թուրք. «քուրդ», «գուրդ» նշանակում է «գայլ»), կամ էլ քրդական ցեղերը, հաստատվելով Կ-ում, թերևս ճանաչվել են այդ երկրանունով: Օսմանյան տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո Կ. մտնում է վանի փաշայության Հեքյարի սանջակի, իսկ նրա Կորդուք գավառը՝ Դիարբեքիրի վիյայեթի մեջ: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ, հայերի ու ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կ. հիսնականում դարձավ քրդարնակ:
Գրկ. Երեմյան Ս. Տ., Հայաստանը ըստ «Աշխաոհացոյց»ի, Ե., 1963: Մ. Երեմյան
