ՀՍՀ/ԿՈՐՅՈՒՆ
ԿՈՐՅՈՒՆ (մոտ 380—մոտ 450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ: Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից: Մեսրոպ Մաշտոցի և Սահակ և Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները: Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք ու կ. Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու: Կ. և մյուսների հայրենիք են վերադարձել 431-ից հետո՝ իրենց հետ բերելով Ս. Գրքի հուն, լավագույն օրինակներ, ինչպես և Նիկիայի առաջին (325) ու Ելիեսոսի (431) տիեզերական ժոդովների կանոնները: Դրանից հետո Կ. զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Ասավածաշնչի հայերեն թարգմանությանը: Ենթադրվում է, որ թարգմանել է նաև Մակաբայեցոց գիրքը և ուրիշ Երկեր: Բայց Կ-ի հեղինակությամբ մեգ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442-ին Հայոց կաթողիկոս Հովսեփ և Վայոցձորցու պատվերով գրելևավարտել է 443-450-ին: «Վարք Մաշտոցի»ն հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում. Կ. վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին: Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղ. շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադարձությունների մասնակցի և ականատեսի կողմից: Երկը սպառիչ է իր առաջադրած խնդրի սահմաններում. Բաղկացած է չորս մասից, մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան: «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչ ուլք գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծ ուլտյունների և ընդդիլքության տեղիք չտրվի: Այստեղից էլ՝ երկի սեղմ, համառոտևճշմարտապատում բնույթը: Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այյ տեղեկություններ քաղել են Կ-ի երկից և հենվել նրա վրա: Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ: Կ-ի երկը (գրաբար և աշխարհաբար) հրատարակվել է մի քանի անգամ (առաջին հրտ. 1833, Վենետիկ), թարգմանվել գերմ., ֆրանս., անգլ., ռուս, ւեզոլներով:
Երկ. Վարը Մաշտոցի, Ե., 1962:
Գրկ. Բյուզանդացի Ն., Կորյուն վարդապետևնորին թարգմանությունք, Տփղիս, 1900: Աճառյան Տ., Հայոց գրերը, Ե.,1968
Ա. Մարտիրոսյան
