ՀՍՀ/ԿՈՐՈՏՉԵՆԿՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐՈՏՉԵՆԿՈ Դեմյան Սերգեևիչ (1894—1969), սովետական պետական և կուսակցական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1964): ՍՄԿԿ անդամ 1918-ից: 1934—39-ին կուսակցական պատասխանատու աշխատանքներ է կատա րել Մոսկվայում և Ուկրաինայում: 1939—1947-ին եղել է Ուկրաինայի կոմկուսի ԿԿ-ի քարտուղար: Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941—45) Ուկրաինայում պարտիզանական շարժման կազմակերպիչ: 1947—54-ին ՈւՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ, 1954-ից ՈւՍՍՀ Գերագույն սովետի Նախագա հության նախագահ և ՍՍՀՄ Գերագույնսովետի Նախագահության նախագահի տեղակալ: ՍՍՀՄ 1—VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևվատրվել է Լենինի 7 շքանշանով:
