ՀՍՀ/ԿՈՐՉԱԳԻՆԱ-ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՍԿԱՅԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐՉԱԳԻՆԱ-ԱԼԵՔՍԱՆԴՐՈՎՍԿԱՅԱ Եկատերինա Պավլովնա 11 (23). 12. 1874, Կոստրոմա—15.1.1951, Լենինգրադ, ռուս սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1936): 1915-ից խաղացել է Պետերբուրգի Ալեքսանդրյան (այժմ՝ Լենինգրադի Ա. Ս. Պուշկինի անվ.) թատրոնում: Բացառիկ ճշմարտացիությամբ անձնավորել է կենցաղային դերեր: Խաղացել է շուրջ 500 դեր. լավագույններից են Ուլիտա (Օստրովսկու«Անտառ»), Խրիստինա Արխիպովնա (Կոռնեյչուկի «Պլատոն Կրեչետ»): Նկարահանվել է կինոյում: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943):
