ՀՍՀ/ԿՈՐՉԱԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐՉԱԿ (Korczak) Յանուշ Հենրիկ Գոլդշմիա (Goldszmidt), 1878—1942, լեհ գրող, մանկավարժ, բժիշկ: Ավարտել է Վարշավայի բժշկական ինստիտուտը (1903): Գրել է «փողոցի երեխաներր» (1901), «Մոսկին, Իոսկին և Արուլին» (1910), «Մաթիուշ առաջին թագավորը» (1923) վիպակները, «Խելագարների սենատ» (1931) պիեսը, զրույցներ, հոդվածներ ևն: Կ-ի դաստիարակչական համակարգի գլխավոր սկզբունքները շարադրված են «ինչպես սիրել երեխաներին» (1914) գրքում: Զոհվել է Տրեբլինկայի գազախցերում՝ իր 200 սաների հետ:
Գրկ. Մաթիուշ առաջին թագավորը, Ե 1967: Երբ ես նորից երեխա դառնամ, Ե., 1967:
