ՀՍՀ/ԿՈՐՎԻԶԱՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐՎԻԶԱՐ (Corvisart) Ժան Նիկոլա (15.2.1755, Դրիկուր—18.9.1821, Փարիզ), ֆրանսիացի թերապևտ, Փարիզի ԳԱ անդամ (1811): 1797-ին Կոլեժ դե Ֆրանսում (Փարիզ) հիմնել և ղեկավարել է ներքին հիվանդությունների առաջին ամբիոնը: Եղել է Նապոլեոն I-ի լեյբբժիշկը (1807-ից): Գործնական բժշկության մեջ ներդրել է Լ. Սուենբրուգերի հայտնագործած ընդբախման մեթոդը (1761-ին): Հիմնական աշխատանքները նվիրված են սրտի և խոշոր անոթների հիվանդություններին: Ախտանշագիտության (սեմիոտիկա) հիմնադիրներից է:
