Jump to content

ՀՍՀ/ԿՈՐՏԻԿՈՍՏԵՐՈԻԴՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՐՏԻԿՈՍՏԵՐՈԻԴՆԵՐ, կորտիկոիդներ, մակերիկամների կեղևում առաջացող կենսաբանորեն ակտիվ միացություններ: Հայտնի են մոտ 40 Կ., որոնցից առավել ակտիվ են 8-ը: Մակերիկամների իսկական հորմոններից են՝ միներալոկորտիկոիդ ալդոստերոնը, գլյուկոկորտիկոիդներից՝ հիդրոկորտիզոնը, կորտիզոնը: Ալդոստերոնը մասնակցում է Na և K իոնների, հիդրոկորտիզոնը՝ ածխաջրերի փոխանակության կարգավորմանը: Կ. ազդում են նաև ճարպերի ու սպիտակուցների փոխանակության վրա: Կ-ի անբավարարությունն օրգանիզմում հանգեցնում է Ադիսոնյան հիվանդության զարգացման, ավելցուկը՝ Իցենկո-Կուշինգի հիվանդության ախտանշանների առաջացման: Մարդու օրգանիզմում օրական առաջանում է 15—25 մգ հիդրոկորտիզոն, 1—5 մգ կորտիկոստերոն, 0,1—0,2 Վգ ալդոստերոն: Արյան մեջ Կ. մասամբ կապված են պլազմայի սպիտակուցների հետ: Կ. և նրանց փոխանակության արգասիքներն օրգանիզմից արագ հեռանում են մեզի միջոցով: Բժշկության մեջ Կ. կիրառվում են որպես հակաբորբոքային և հակաալերգիական միջոցներ: