ՀՍՀ/ԿՈՐՏԿԱՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐՏԿԱՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի-Աբաղա գավառում: 1909-ին ուներ 35 տուն հայ և 20 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կ-ի հայերը տեղահանվել են 1915-ին: Ողջ մնացածները ռուս, զորքերի հետ նահանջել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
