ՀՍՀ/ԿՈՐՏՈ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՐՏՈ (Cortot) Ալֆրեդ Դենի (1877—1962), ֆրանսիացի դաշնակահար, մանկավարժ: Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում: 1902-ին Փարիզում կազմակերպել է Օպերային փառատոների ընկերություն, ապա՝ Մեծ երգչախմբային համերգների ասոցիացիա: 1904—07-ին Լիլի Հանրամատչելի համերգների դիրիժորն էր: 1905-ից եռյակով ելույթներ է ունեցել ջութակահար Ժ. Տիբոյի և թավջութակահար Պ. Կասալսի հետ: 1907—1917-ին՝ Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր: 1918-ին հիմնադրել (Ս. Մանժոյի հետ) և ղեկավարել է Փարիզի երաժշտական բարձրագույն դպրոցը («էկոլ նորմալ»): 1943-ին կազմակերպել է Կամերային երաժշտության ընկերություն: Հեղինակ է դաշնամուրային նվագի մեթոդիկային վերաբերող ժողովածուների: 1936-ին ելույթ է ունեցել ՍՍՀՄ-ում:
