Jump to content

ՀՍՀ/ԿՈՑՅՈՒԲԻՆՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՑՅՈՒԲԻՆՍԿԻ Միխայիլ Միխայլովիչ (1864, Վիննիցա—1913, Չեռնիգով), ուկրաինացի գրող, հասարակական գործիչ, հեղափոխական դեմոկրատ: Կ-ի հիմնական ստեղծագործությունները՝ «Fata morgana» (մաս 1—2, 1904—10) վիպակը և 1904—12-ին գրված մյուս գործերը, տալիս են 1905—07-ի հեղափոխության և դրան հաջորդած ռեակցիայի շրջանի լայն պատկերը: Այդ տարիներին են լույս տեսել «Ծիծաղ» (1906), «ճանապարհին» (1907), «Ինչ է գրված կյանքի գրքում» (1911), «Ձիերը մեղավոր չեն» (1912) և այլ նովելներ: Որպես կյանքի ամենահաղթ ճշմարտության հիմն հնչեց «Մոռացված նախնիների ստվերները» (1912) վիպակը: Կ-ի գործերի հիման վրա ստեղծված են «Արյունոտ լուսաբաց» (1957), «Ձիերը մեղավոր չեն» (1957), «Թանկ գնով» (1958), «Մոռացված նախնիների ստվերները» (1965) կինոնկարները: Կ-ուն նվիրված հուշաթանգարան կա վիննիցայում (1927)ևՉեռնիգովում (1935):

Երկ. С օ ч., T.1-4, M., 1965.