ՀՍՀ/ԿՈՒԲԱՆՍԿԱՅԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԲԱՆՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Ափշերոնսկի շրջանում. փշեխա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր: Կոլտնտեսությունը զբաղվում է հացահատիկի, ծխախուտի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, մանկապարտեզ, մանկամսուր, մանկաբարձական հիվանդանոց, բուժկայան, կապի բաժանմունք: Տայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից, 1870-ին:
