ՀՍՀ/ԿՈՒԲԱՆՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԲԱՆՍԿԻ, խուտոր ՌՄՖՍՏ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, փշեխա գետի աջ ափին, շրջկենտրոնից 32 կմ հարավ-արևմուտք: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր, հույներ: Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, ծխախոտի մշակությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, բուժկայան, կենցաղսպասարկման կոմբինատ, կապի բաժանմունք: Հիմնադրվել է 1870-ին: Տայերը եկել են Սամսունից և շրջակա գյուղերից, 1885-ին:
