Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԲԱՑԻՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԲԱՑԻՆԵՐ (ինքնանվանումը՝ կուբանո, հոգնակին՝ կուբանոս), ազգ, Կուբայի Հանրապետության հիմնական բնակչությունը (9,7 մլն, 1977): Խոսում են իսպաներեն՝ տեղական առանձնահատկություններով: Հավատացյալները կաթոլիկներ են կամ բողոքականներ և աֆրիկա-քրիստոնեական սինկրետիկ պաշտամունքների հետևորդներ են: Մարդաբանական կազմով միատարր չեն, կան եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների ներկայացուցիչներ, ինչպես և խառնածիններ: Կ. հիմնականում իսպանացիներիևնեգրերի խառնուրդ են: Սկզբում Կ-ի կազմավորմանը մասնակցել են նաև հնդկացի բնիկները, որոնց, սակայն, XVI դ. կեսին ոչնչացրին իսպանացի գաղութարարները: Կ-ի ազգային համախմբման համար կարևոր նշանակություն ունեցան 1868—1898-ի ազգային-ազատագրական 30-ամյա պատերազմր, 1933-ի հեղափոխությունը և 1959-ի ժողովրդական հեղափոխությունը, որը վերաճեց սոցիալիստականի: Կ. ձևավորվում են որպես սոցիալիստական ազգ: Պատմության, տնտեսության և մշակույթի մասին տես Կաբա հոդվածում: