ՀՍՀ/ԿՈՒԲԵԼԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԲԵԼԻԿ (Kubelik) Ցան (5.7.1880, Միխլե, Պրագայի մոտ-5.12.1940, Պրագա), չեխ ջութակահար, կոմպոզիտոր: 1898-ին ավարտել է Պրագայի կոնսերվատորիայի ջութակի դասարանը (դասատու՝ Օ. Շևչիկ): 1898—1938-ին ելույթներ է ունեցել աշխարհի բազմաթիվ երկրներում (Ռուսաստանում առաջին անգամ՝ 1901-ին, ՍՍՀՄ-ամ՝ 1927-ին): Ճանաչվել է վիրտուոզ, հատկապես Ն. Պագանինիի երկերի կատարմամբ: Գրել է սիմֆոնիա, ջութակի ստեղծագործություններ (այդ թվում՝ 6 կոնցերտ) ևն: 1947-ին և 1949-ին Պրագայում անց են կացվել ջութակահարների Կ-ի անվ. միջազգային մրցույթներ:
