Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԲՐԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԲՐԻԿ (Kubrick) Մտենլի (ծն. 26.7. 1928, Նյու Յորք), ամերիկյան կինոռեժիսոր: Խաղարկային կինոյում ռեժիսորական գործունեությունն սկսել է 1953-ից: «փառքի ուղիներր» (1957, ըստ և Կոբսի վեպի) և «Դոկտոր Սթրայնջլավը կամ Ինչպես ես սովորեցի չհուզվել և սիրել ատոմային ռումբը» (1963) ֆիլմերում Կ. հանդես է գալիս միլիտարիզմի և պատերազմի դեմ, իսկ «Լարովի նարինջ» ֆիլմում (1972, ըստ Ա. Բյոռջեսի վեպի) ծաղրում և մերկացնում բուրժ. բարքերն ու բարոյախոսությունը: Կ-ի հանրահայտ ֆիլմերից են «Սպարտակ»ր (1961), «Լոլիտա»ն (1962, ըստ Վ. Նաբոկովի վեպի):