ՀՍՀ/ԿՈՒԴԱՇԵՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԴԱՇԵՎ Սայֆի Ֆաթուհովիչ (կեղծանունը՝ Սայֆի Կուդաշ, ծն. 1894), բաշկիր սովետական բանաստեղծ: Բաշկիրական ԻՍՍՀ ժող. բանաստեղծ (1964): ՍՄԿԿ անդամ 1939-ից: Հրատարակել է «Ազատության երգեր» (1917), «Գութանի երգեր» (1926), «Պայքարի հերոսը» (1928)к այլ ժողովածուներ: Գյուղի կոլեկտիվացմանն է նվիրված «Կուշկաեն» (1936) չափածո վեպը: Հայրենական մեծ պատերազմի թեմայով գործերն են ամփոփված«Ամբողջ սրտով» (1944) գրքում: Ետպատերազմյան տարիներին լույս է ընծայել «Իմ սերը» (1956), «Տերևաթափ» (1960),«Իմ այգում» (1964) ժողովածուները:
