Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԴԻՄԿԱՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԴԻՄԿԱՐ, քաղաք, ՌՍՖՍՀ Կոմի-Պերմյակական ինքնավար օկրուգի կենտրոնը, Ինվա գետի ափին: Ավտոճանապարհների հանգույց է: 27 հզ. բն. (1975): Ունի անտառատեխնիկական և գյուղատնտ. տեխնիկումներ, բժշկական և մանկավարժական ուսումնարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան: