ՀՍՀ/ԿՈՒԶԻՔԵՆԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԶԻՔԵՆԴ, գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Արփի լճի հյուսիս-արևմուտքում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս-արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում պահպանվել է կիսավեր եկեղեցի, շրջակայքում՝ կիկլոպյան ամրոցների ավերակներ:
