Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼԱԿՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼԱԿՈՎ Ֆեոդոր Դավիդովիչ 4.2.1918, q. Ֆիտիժ (այժմ՝ Կուրսկի մարզի նզովի շրջանում)—17.7.1978, Մոսկվա, սովետական պետական և կուսակցական գործիչ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1978): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1959—1960-ին եղել է ՌՍՖՍՀ հացամթերումների մինիստր, 1960—64-ին՝ ՍՄԿԿ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1964-ի նոյեմբերից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի բաժնի վարիչ, 1965-ի սեպտեմբերից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի քարտուղար: 1971-78-ին՝ ՍՄԿԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ: Եղել է կուսակցության XIX, XXII—XXV համագումարների պատգամավոր, XXII—XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ: ՍՍՀՄ III, IV, VI—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ էր: Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով: Աճյունն ամփոփված է Կրեմլի պարսպի մեջ: