ՀՍՀ/ԿՈՒԼԵՇՈՎ ԱՐԿԱԴԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼԵՇՈՎ Արկադի Ալեքսանդրովիչ (1914—1978), բելոռուս սովետական բանաստեղծ: ԲՍՍՀ ժողովրդական բանաստեղծ (1968): ՍՄԿԿ անդամ 1941-ից: Հրատարակել է «Հողի ծաղկումը» (1930), «Կոմունիստներ» (1949), «Նոր գիրք» (1964) և բանաստեղծությունների այլ ժողովածուներ, «Ամոնալ» (1933), «Սապատավորը» (1935), «Բրիգադի դրոշը» (1943, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1946), «Նոր հուն» (1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949), «Ահեղ թավուտ» (1956), «Օվկիանոսից հեռու» (1970—71) պոեմները են: Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով:
Երկ. Պոեմներ, Ե., 1956: Բելոռուսական գրականության անթոլոգիա, Ե., 1957,
