ՀՍՀ/ԿՈՒԼԻԲԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼԻԲԻՆ Իվան Պետրովիչ (10.4.1735—30.7.1818), ռուս ինքնուս մեխանիկ: 1767-ին պատրաստել է «ձվաձև» ինքնօրինակ ժամացույց (պահպանվում է Լենինգրաղի պետական էրմիտաժում): XVIII դ. 70-ական թթ. մշակել է Նևա գետի վրա 298 Վ երկարության փայտե միակամար կամրջի նախագիծ: Հայտնագործել և կառուցել է «մեքենայական ջրագնաց նավ»: Նախագծել է ազդանշանային հեռագրասարք, «հայելային լապտերներ» (լուսարձակների նախատիպը), վերելակ, «մեխանիկական ոտքեր» (պրոթեզներ, 1791) ու այլ սարքեր:
