Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼԻԿԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼԻԿԱՄ հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքայաքի շրջանում, շրջկենտրոնից 2,5 կմ արևելք: Մտնում է Կարտի-կամի պետական տնտեսության մեջ: Բնակիչները զբաղվում են անասնապահությամբևհողագործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, բուժկետ, գրադարան և ակումբ: Գյուղի եկեղեցին (Ս. Երրորդություն) կառուցվել է 1865-ին: Կ-ի հայերը եկել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի վիլայեթի Անկարիչ գյուղից: