ՀՍՀ/ԿՈՒԼԻՋԱՆՈՎ
ԿՈՒԼԻՋԱՆՈՎ և Ալեքսանդրովիչ (ծն. 19.3.1924, Թիֆլիս), սովետական կինոռեժիսոր: Ազգությամբ հայ: ՍՍՀՄ ժող. արտիստ (1976): ՍՄԿԿ անդամ 1962-ից: Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ-ի ռեժիսորական ֆակուլտետը (1955, Ս. Ա. Գերասիմովի արվեստանոց): Կինոյում առաջին աշխատանքը (Հ. Հովհաննիսյանի հետ) «Տիկնայք» ֆիլմն է (1954, ըստ Չեխովի): 1956-ին, ռեժիսոր Յա. Աեգելի համագործակցությամբ, ստեղծել է «Դա այսպես սկսվեց…», 1957-ին՝ «Տունը, ուր ես ապրում եմ» կինոնկարները: Այնուհետև նկարահանել է «Հայրական տուն» (1959), «Երբ ծառերը մեծ էին» (1962): Կ-ի կինոնկարներին հատուկ է քնարականությունը, հավաստիությունը, հերոսների բարոյական գեղեցկությունը, նուրբ հումորը: Ռեժիսորի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում «Կապույտ տետրակ» ֆիլմը (1964), ուր վերստեղծված է Վ. Ի. Լենինի կերպարը: 1970-ին էկրանավորել է Ֆ. Դոստոևսկու «: Ոճիր և պատիժ» վեպը: 1964—65-ին եղել է ՍՍՀՄ կինեմատոգրաֆիայի աշխատողների միության կազմկոմիտեի նախագահը, 1965-ից՝ ՍՍՀՄ կինեմատոգրաֆիստների վարչության ա-ռաջին քարտուղար: ՍՄԿԿ XXIII և XXIV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ: ՍՍՀՄ VII—VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Արժանացել է ՌՍՖՍՀ պետ. մրցանակի (1971): Պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Գրկ. Кваснецкая М., Лев Кулиджанов, М., 1968.
