ՀՍՀ/ԿՈՒԼԻՍՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼԻՍՆԵՐ (ֆրանս. coulisse, couler— սահել), թատերաբեմը աջ և ձախ կողմից եզրափակող, բեմի հայելուն (պորտա-լին) ուղղահայաց կամ այլ անկյան տակ, շարժական (թատերական հին շենքերում՝ անշարժ) վարագույրներ, որոնք քողարկում են բեմի ներքին՝ հանդիսատեսին ոչ ներկայանալի տարածությունները և միաժամանակ կազմում են ներկայացման գեղանկարչական պատկերի մի մասը՝ նրա պայմանական տարածական շրջանակը: Փոխաբերական իմաստով Կ. են կոչվում թատրոնի անդրբեմային՝ հանդիսատեսի համար «արգելված» բաժինները (տեխնիկական մաս, դերասանական սրահ, գրիմանոցներ ևն):
