Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՁՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՁՈՐ, քարայր Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Կապուտջուղ լեռան հարավային լանջին: Տեղի հայ բնակիչները համոզված են, թե այս ձոր–քարայրը կուլ է տալիս մարդկային ձայնը (այստեղից էլ Կ. անվանումը) և պահում հազար տարուց ավելի: Հին ժամանակներում մարդիկ գալիս էին Կ–ի մոտ և բարձրաձայն հայտնում իրենց սրտի փափագը: Կ. ձայնադարանի պես իր մեջ պահում է բազմահազար մարդկանց ձայները: Հենց որ քարի մի կտոր ես նետում Կ., լսվում է բազմաթիվ ձայների արձագանքը: Կ. հայկական պաշտամունքի հնադարյան վայրերից է: