Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՄԱՄԵԴՈՎ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՄԱՄԵԴՈՎ Աման (ծն. 1908), թուրքմեն սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1949): ՍՄԿԿ անդամ 1940–ից: 1929–ին ավարտել է Թուրքմենական դրամատիկական ստուդիան և ընդունվել առաջին ազգային դրամատիկական թատրոն (այժմ` Աշխաբադի Մոլլանեպեսի անվ. թուրքմենական դրամայի թատրոն): Ստեղծել է մոնումենտալ, դրամատիկական ռեալիստական կերպարներ` Մահտումկուլի (Քերբաբաևի «Մահտումկուլի»), Ալլան (Մուխտարովի «Ալլանի ընտանիքը», ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»): Կ–ի երգիծական դերակատարումներից են` Յուսովը (Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Իվան Գոռլովը (Կոռնեյչուկի «Ռազմաճակատ»):