ՀՍՀ/ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼՄԻՆԱՑԻԱ (լատ. culmen – գագաթ), սյուժեի հիմնական մասերից մեկը, գեղարվեստական երկում գործողությունների զարգացման բարձրակետը, ամենալարված աստիճանը, որին հաջորդում է հանգույցի լուծումը: Կ. հատկապես ցայտուն է սյուժետային ուժեղ բախումներով երկերում (Դ. Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպում Ավարայրի ճակատամարտը, Շիրվանզադեի «Պատվի համար» դրամայում այն տեսարանը, երբ Էլիզբարովն այրում է փաստաթղթերը):
