ՀՍՀ/ԿՈՒԼՅԱԲ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼՅԱԲ, քաղաք (1934–ից) Տաջիկական ՍՍՀ–ում, Կուլյաբի մարզի կենտրոնը, Յախսու գետի հովտում: 51 հզ. բն. (1977): Ունի մանկավարժական ինստ., երաժշտական–դրամատիկական թատրոն: Նախկինում եղել է Բուխարայի խանության Կուլյաբի բեկության կենտրոնը, առևտրական խոշոր կետ Հյուսիսային հովտի և Աֆղանստանի միջև:
