ՀՍՀ/ԿՈՒԼՈՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼՈՆ (ֆրանսիացի ֆիզիկոս Շ. Կուլոնի անունով),
1. Էլեկտրականության քանակի (էլեկտրական լիցքի) միավորը Միավորների միջազգային համակարգում (ՄՀ): Կրճատ նշանակվում է Կ (միջազգային նշանակումը՝ C): 1 Կ. էլեկտրականության այն քանակն է, որն անցնում է հաղորդիչի լայնական հատույթով 1 վրկ-ում 1 ա անփոփոխ հոսանքի դեպքում (1Կ.= 1ա · վրկ): 1Կ.= 3⋅10⁹ CGSE միավոր= 0,ICGSM միավոր:
2. Էլեկտրական շեղման հոսքի (էլեկտրական ինդուկցիայի հոսքի) միավորը ՄՀ-ում: 1Կ. էլեկտրական շեղման հոսքն է 1 կ ազատ լիցք պարունակող փակ մակերևույթի միջով: 1Կ. ≅ 4π⋅3⋅10⁵ CGSE միավոր = 0,4π CGSM միավոր:
