Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՈՆ ՇԱՌԼ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՈՆ (Coulomb) Շառլ Օգյուստեն (14.6. 1736, Անգուլեմ –23.8.1806, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս: Փարիզի ԳԱ անդամ (1781): Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները: Քնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (տես Կուլոնի օրենք): 1781–ին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները: Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները: Կ–ի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար: Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն):