ՀՍՀ/ԿՈՒԼՈՒԱՐՆԵՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼՈՒԱՐՆԵՐ (ֆրանս. couloir – միջանցք), պառլամենտի կամ կառավարական այլ հիմնարկությունների, ինչպես և թատրոնի, համերգադահլիճի ևն շենքերում օժանդակ սենյակներ, ճեմասրահներ` ընդմիջման, հանգստի, ոչ պաշտոնական տեսակցության, մտքերի փոխանակման, հարցազրույցի ևն համար: «Կուլուարներում» արտահայտությունը օգտագործվում է նաև փոխաբերաբար` բնութագրելով «պառլամենտական միջավայրում» կապիտալիստական օրենսդիր հիմնարկություններում կատարվող անդրկուլիսային գործարքները:
