Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՈՒՆԴԱՅԻ ՏԱՓԱՍՏԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՈՒՆԴԱՅԻ ՏԱՓԱՍՏԱՆ, Կուլունդայի հարթավայր, տափաստան Արևմտա–Սիբիրական հարթավայրի հարավային մասում: Տարածությունը մոտ 100 հզ. կմ² է, բարձրությունը կենտրոնական մասում` 100–120 մ, հվ–ում և արլ–ում` մինչև 200–250 մ: Ռելիեֆին բնորոշ են կտրտված գետերով (Կուչուկ, Կուլունդա, Բուռլա) լեռնաբաշերը և անհոսք լճերը: Լճերը հարուստ են սոդայով, գլաուբերյան և կերակրի աղերով: Կլիման ցամաքային է, տարեկան տեղումները` 250– 350 մմ: Գետահովիտներում և լայն ձորակներում տարածված են սոճու, հս–արլ–ում` կեչու, կաղամախու անտառներ: Կ. տ. Արևմտյան Սիբիրի գյուղատնտ. կարևոր շրջաններից է: Տարածքի մեծ մասը հերկված է, մշակում են հացահատիկային և տեխ. կուլտուրաներ: