ՀՍՀ/ԿՈՒԼՈՒՇԿԵՐԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿՈՒԼՈՒՇԿԵՐԿ, Կրբոցիկ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, Արածանի գետի ափին` Դիարբեքիր քաղաքից 20 կմ արևմուտք: XX դ. սկգբին ուներ 45 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի (Ս. Խաչ): Կ–ի հայ բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915–ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
