Jump to content

ՀՍՀ/ԿՈՒԼՏԻՎԱՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿՈՒԼՏԻՎԱՏՈՐ, հողի մակերևութային շերտը փխրեցնող, մոլախոտերը ոչնչացնող և հողը պարարտացնող սարք: Ըստ օգտագործման բնույթի Կ–ները լինում են ցելային (հողի համատարած մշակման համար), միջշարքային տարածությունների մշակման (միջշարքերում փխրեցնում են հողը, քաղհանում մոլախոտերը), ունիվերսալ (օգտագործվում է հողի համատարած և միջշարքերի մշակման համար), բուսասնիչ (միջշարքերը մշակող և միաժամանակ պարարտացնող): Կան կցվող և կախվող (տրակտորի վրա հավաքվող) տիպի Կ–ներ: ՍՍՀՄ–ում արտադրվում են հիմնականում կախվող տիպի Կ–ներ: Աշխատանքային օրգաններն են` թաթիկները, թմբավորող օրգանները, սնուցող դանակները, ասեղնավոր սկավառակները: Քաղհանող թաթիկները լինում են սլաքաձև կամ միակողմանի կտրող (ածելի), հարթ կտրող (հողը մշակում են մինչև 6 սմ), ունիվերսալ (մինչև 10 –12 սմ խորությամբ), փխրեցնող (12–22 սմ խորությամբ): Համարյա բոլոր Կ–ների աշխատանքային օրգանները շրջանակին միանում են ծխնիաձև: